211652_close_icon
views-count3574 դիտում article-date 17:30 05-11-2017

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Նոյեմբերի 5-ին, ժամը 12:07-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 29 շենքի մոտակա ձորում քաղաքացի է հայտնաբերվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ձորում հայտնաբերվել է՝ 1940 թ. ծնված Ք. Հ.-ը (ծնվ.1940թ.): Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. ով հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Նմանատիպ նյութեր