28155 դիտում
11:32 06-11-2017
Գ. Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված պարարվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի ծննդյան 90-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ Նոյեմբերի 5-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված պարարվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Վանուշ Խանամիրյանի ծննդյան 90-ամյակին:
Պարային յուրօրինակ համարներով հանդես եկան Երևանի և մարզերի տարբեր պարային խմբեր: Համերգի ավարտին պարային խմբերի պարուսույցները և տնօրենները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:
Վ. Խանամիրյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին։ Ավարտել է Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1941 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, նույն թվականին կատարել է առաջին գլխավոր դերը՝«Վալպուրգյան գիշեր» բեմադրության մեջ։ Աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։ 1968-1992 թվականներին ղեկավարել է Հայաստանի պարի պետական անսամբլը։ Բեմադրել է տասնյակների հասնող ներկայացումներ՝ «Գայանե», «Բախչիսարայի շատրվանները», «Սպարտակ», «Լոռեցի Սաքոն», «Ռայմոնդա», «Խանդութ», «Կարապի լիճը», պարային համարներ՝ «Տոնական սյուիտ», «Քարավան», «Անմահություն», Կոմիտասի «Վաղարշապատի պարը», Արամ Խաչատրյանի «Էնզելի», «Կակաչներ», ազգագրական պարերի շարք՝ «Սասուն» և այլն։ 2000 թվականից հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի Պարարվեստի գործիչների միությունը, որը 2009 թվականից կրում է իր անունը։ 2004 թվականին ստեղծել է վետերան-պարուսույցների «Վանուշ» պարախումբը, 2010 թվականին՝ «Բարդիներ» պարախումբը: Մահացել է 2011 թվականին՝ 84 տարեկանում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 415+
415+
Նմանատիպ նյութեր
1517 դիտում
20:56 31-12-2014
Վանուշ Խանամիրյանի անվան պարային համույթը ելույթ է ունեցել Արտաշատում