211652_close_icon
views-count1520 դիտում article-date 20:56 31-12-2014

Վանուշ Խանամիրյանի անվան պարային համույթը ելույթ է ունեցել Արտաշատում

Օրերս Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում հանդես եկավ երջանկահիշատակ Վանուշ Խանամիրյանի անվան «Բարդիներ» պարային համույթը՝ 11 ելույթներով: Մարզի բոլոր տարածաշրջանների գեղարվեստի, արվեստի, երաժշտական, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ուսուցչական կոլեկտիվներն ու սաները, համույթի կատարումներն ընդունեցին բուռն ծափողջույններով: «Բարդիներ» պարային համույթը կազմավորվել է 2010 թ.-ին, ելույթ է ունեցել ՌԴ-ի Արմավիր, Կրասնոյարսկ, Սոչի քաղաքներում, իսկ 2015թ.-ին ելույթ կունենա Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր