211652_close_icon
views-count143388 դիտում article-date 23:12 06-11-2017

Արտերկրում գտնվող բանակից խուսափած 27 տարեկանների առաջ դռները փակվում են. ՊՆ-ն առաջարկում է վերջին անգամ շանս տալ և գանձել մինչև 9 մլն դրամ. Aravot.am

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ Պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ուշագրավ նախագիծ՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու: Այն հեղինակել են մի խումբ պատգամավորներ՝ Գալուստ Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Վահե Էնֆիաջյանը, Աղվան Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը: Նրանք առաջարկում են պարտադիր զինծառայություն չանցած, արտերկրում գտնվող, 27 տարեկանը լրացած երիտասարդներին այս անգամ էլ հնարավորություն տալ վճարում կատարել եւ ազատվել հետախուզումից: Բայց այս անգամ, ի տարբերություն օրենքում առկա ժամկետների երկարացման մյուս բոլոր նախագծերի, առաջարկվում է նախ ամեն զորակոչի համար վճարել մի քանի անգամ ավելի բարձր գին՝ 500 հազար դրամ, բացի այդ, առաջարկվում է օրենքով ամրագրել, որ այլեւս հնարավորություն չի տրվելու երկարացնել ժամկետ, այսինքն, սա վերջին հնարավորությունն է՝ բանակում ծառայությունից խուսափողների համար: Ընդ որում, այս առաջարկը ՊՆ-ինն է: Նախկինում բոլոր զորակոչերից խուսափածը վճարում էր 1 մլն, 800 հազար դրամ, քանի որ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով էր սահմանված վճարը՝ ամեն զորակոչի համար: Հիմա ստացվում է, որ բոլոր զորակոչերից խուսափած քաղաքացին պետք է վճարի 9 մլն դրամ: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/11/06/918284/]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր