211652_close_icon
views-count2824 դիտում article-date 21:09 27-08-2022

Կառավարող թիմը ողողված է բանակից խուսափած գիտությունների թեկնածուներով և առողջական խնդիրներ ունեցողներով. Կարպիս Փաշոյան

2018 թ․-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը անհանդուրժող վերաբերմունք ուներ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափածների նկատմամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Կարպիս Փաշոյանը:

«Սա հիմնավորվում է կոնկրետ օրինակներով՝ պաշտոնյաներից մեկին աշխատանքից հեռացրեց տարկետում վերցնելու համար և եթե չեմ սխալվում մարզպետներից մեկի որդուն հենց նրա կարգադրությամբ ուղարկեցին զինվորական ծառայության։
Էս անհանդուրժողականությունը իհարկե մի քանի ամիս տևեց։

Հետո պարզ դարձավ, որ կառավարող թիմը ողողված է բանակից խուսափած գիտությունների թեկնածուներով և առողջական խնդիրներ ունեցողներով։ Մի բարձրաստիճան պաշտոնյայի գիտեմ, որ մշտապես քննադել է ՀՀԿ-ական իշխանությանը, բայց հենց այդ վարչակազմի շնորհիվ բանակում արտոնյալ թագավորի պես է ծառայել։

Իսկ վերջին օրինագիծը եկավ ապացուցելու, որ Փաշինյանի անհանդուրժողականությունը ընդամենը նրա հերթական բեմականցումներից մեկն էր։

Հ․Գ․ Ես կողմ եմ տարկետմանը, բայց միայն եթե դա իսկապես ծառայելու է գիտության, սպորտի և արվեստի զարգացմանը։ Օրինակ բալետ պարողն ու լուրջ ֆիզիկոսը չպետք է բանակում ծառայեն՝ սահմանափակվելով միայն հատուկ պատրաստություն անցնելով։ Իսկ ինչ վերաբերում է պետական ծառայողներին, ապա բոլորը պետք է պարտադիր կերպով ծառայած լինեն։

Ժամանակին ինքս իմ մասին մի հումոր էի հորինել․ Աշխատանքից հեռացվելուց հետո ինքնահեգնանքով նկատում էի, որ այդ կառավարությունում մենակ ես էի ծառայած, բայց հենց ես դասալիքի հոդվածով դատվեցի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր