16191 դիտում
13:23 08-11-2017
Խնդրանք՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Գործով ապացուցեք, որ աշխատանքի մարդ եք, այլ ոչ թե որոշ վարչական շրջանների ղեկավարների նման՝ շոումեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց կատարեց Արաբկիր վարչական շրջանում, Արամ Խաչատրյան փողոցի բնակիչներս մտածեցինք, որ վերջապես վարչական շրջանի ղեկավար, «մեծն» Հովհաննես Վարդանյանը, ի վերջո, կվերացնի թիվ 21 շենքի դիմացի վթարված դիտահորը, ինչի պատճառով վարորդները իրենց ավտոմեքենաներով կամ հայտնվում են դիտահորում կամ խույս տալով՝ իրենցից անկախ դառնում են ավտովթարի հեղինակ։
Ամիսներ առաջ այս խնդրին անդրադարձել էինք, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, Արաբկիր վարչական շրջանի պատասխանատուները կամ ուղտի ականջում են քնած կամ էլ ջայլամի քաղաքականություն են ընդունել։
Քանի որ հույս էլ չունենք, որ վարչական շրջանի պատասխանատուները կարձագանքեն հրապարակմանը, այսօր դիմում ենք քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ խնդրանքով, որ գոնե մի «հրովարտակ ուղարկի» վարչական շրջանի ղեկավարին, որպեսզի նա էլ իր, հերթին, հետևություններ անի և խնդիրը կարգավորեն, հակառակ դեպքում կստացվի, որ որոշ պաշտոնյաներ ավելի շատ զբաղված են շոու անելով, քան բնակչի հոգսերը լուծելով։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/14/1077318/]հայտնել էինք[/url], որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր վարչական շրջանների ղեկավարներին, որպեսզի պատասխանատուները հետամուտ լինեին, որպեսզի իրենց վարչական շրջաններում ճանապարհային անվտանգության համար ցանկացած խոչընդոտ կարճ ժամանակում վերացվի, մինչդեռ արդեն 1 ամսից ավելի էր, Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցում «մահամերձ վիճակում գտնվող» դիտահորը մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների համար։
Հույս էինք հայտնել, որ Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիր վարչական շրջանի պատասխանատուներն օպերատիվորեն կարձագանքեն հրապարակմանը և կձեռնարկեն անհրաժեշտ գործողություններ՝ թերությունը կարճ ժամանակում շտկելու ուղղությամբ, հակառակ դեպքում վթարներն անխուսափելի են, մանավանդ գիշերային ժամերին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2264 դիտում
15:59 20-02-2017
Տարոն Մարգարյանին է ներկայացվել Երևանի վարչական շրջանների 2017թ. համաչափ զարգացման վերաբերյալ 60 առաջարկություն