2267 դիտում
15:59 20-02-2017
Տարոն Մարգարյանին է ներկայացվել Երևանի վարչական շրջանների 2017թ. համաչափ զարգացման վերաբերյալ 60 առաջարկություն
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը զեկուցել է, որ շարունակվում են ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքները: Ներկայում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում տեղադրված է 61 ներդրումային ծրագիր:
Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ վարչական շրջանների կողմից վարչություն են ներկայացվել նաև Երևան քաղաքի վարչական շրջանների 2017թ. համաչափ զարգացման վերաբերյալ 60 առաջարկություններ: Այս ուղղությամբ հանձնարարվել է վարչական շրջանների հետ ամբողջացնել ներկայացված առաջարկությունները՝ դրանց տալով ծրագրային բնույթ:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ, համաձայն քաղաքապետի հանձնարարականի, համապատասխան աշխատանքային խումբը շարունակում է հողի և գույքի վարձակալության, ինչպես նաև կառուցապատման միասնական բազաների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 52 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է խստացված հսկողությունը մայթերին և կամարանցումներում մեքենաների կայանման, ինչպես նաև ավտոկայանատեղերում կայանման համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ այս մասով վարչական պատասխանատվության է ենթարկվել 2 իրավախախտ:
Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը` ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների և համատիրությունների համատեղ ուժերով մայրաքաղաքում շարունակվում են մայթերի, փողոցների, ինչպես նաև բակերի և միջբակային տարածքների՝ աղի և ավազի խառնուրդով մշակման ու ձնահեռացման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ ԱԻՆ-ի հետ համատեղ շարունակվում են բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու քայլեր ձեռնարկել ջրահեռացման դիտահորերի տեխնիկական վիճակի ստուգման և դրանց անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ՝ նախապատրաստվելով ձնհալին:
Զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից, պարտադիր բարեկարգման նորմերին համապատասխան, օբյեկտների հարակից տարածքների մաքրման աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ շաբաթ տնտեսվարող 10 սուբյեկտ ենթարկվել է վարչական պատասխանատվության: Հանձնարարվել է նշված ուղղություններով շարունակել ամենօրյա հսկողությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին