211652_close_icon
views-count7358 դիտում article-date 09:33 09-11-2017

Ադրբեջանը պետք է կատարի մեխանիզմների ներդրման պարտավորությունը. Փոլ Գոբլ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ ամերիկյան կողմին հայտնի է, որ մեխանիզմների ներդրմանը խոչընդոտում է Ադրբեջանը, և Ադրբեջանը պետք է կատարի այն պարտավորությունը, որը ստանձնել է նախագահի մակարդակով: Առանց այս համաձայնությունների կատարման՝ ամերիկյան կողմը և, կարծում եմ, մյուս բոլոր կողմերը հասկանում են, որ մոտ ապագայում համաձայնության այլ կետ չի կարող լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուստի գոնե որոշակի վերահսկողության համար պետք է համաձայնություններն առարկայանան: Կարծում եմ` Պետքարտուղարությունը սա է որոշել, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ պետքարտուղար Թիլերսոնն աջակցում է այդ նախաձեռնությանը»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի վերլուծաբան, ներկայումս` Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլը՝ անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սեկուտայի հայտարարությանը՝ Պետքարտուղարության կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ինչ-որ որոշումների ընդուման մասին: Վերջինիս հավաստիացմամբ՝ Թրամփի նախանշած արտաքին քաղաքականությունը չի փոխվել և առաջիկայում չի փոխվի, եթե Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական վերադասավորումներ չլինեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր