211652_close_icon
views-count20179 դիտում article-date 19:10 11-11-2017

Դավիթաշենում 1100 ծառ տնկվեց. իր խոստմանը հավատարիմ, ծառատունկ անցկացրեց նաև «Դելֆին» լողի մարզադպրոցի տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ծառատունկի օր էր։ Շրջանի մի քանի տարածքներում ընդհանուր առմամբ 1100 ծառ տնկվեց: Ծառատունկին մասնակցում էին Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, թաղապետարանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, համայնքի բնակիչներ, լրագրողներ: Առանձին ծառատունկ իրականացվեց Դավիթաշեն 1-ին թաղամասում գտնվող «Դելֆին» լողի մարզադպրոցի առջև, որտեղ 2017թ. ապրիլի 8-ին 23 բարդի ծառ էր [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/09/1063976/]հատվել[/url]: Այստեղ ծառատունկը իրականացվեց մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանի ջանքերով, որը այդ բարդիները հատելու համար [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/17/1080081/]դատապարտվել[/url] էր 6 ամսվա պայմանական ազատազրկման, իսկ հետո խոստացել պարբերաբար ծառատունկ կազմակերպել: Եվ սա Ալեքսան Սամսոնյանի կազմակերպած առաջին ծառատունկը չէ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ը, հոկտեմբերի 18-ին, Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Դելֆին» լողի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանը, Երևան քաղաքի «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/19/1080227/]ծառատունկ[/url] էր կազմակերպել: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սամսոնյանը խնամքի կենտրոնի տնօրեն Սամվել Խաչատրյանի և այնտեղ գտնվող սաների հետ 120-ից ավելի մրգատու և դեկորատիվ ծառեր է տնկել ու պատրաստակամություն է հայտնել, որ իր միջոցներով խնամվելու են ծառերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր