211652_close_icon
views-count39729 դիտում article-date 21:05 17-10-2017

Դավիթաշենում ծառերի սպանդ իրականացնող «Դելֆին» լողի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը դատապարտվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Դելֆին» լողի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանին և դատապարտեց 6 ամսվա ազատազրկման՝ միաժամանակ վճռելով պատիժը պայմանական չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սամսոնյանը այս տարվա ապրիլին գաղտագողի կազմակերպել էր ծառերի սպանդ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/09/1063976/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 8-ի, լույս 9-ի գիշերը Երևանում` Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում, անհայտ անձը կամ անձինք թրքաբարո կերպով ծառերի սպանդ էին իրականացրել: Ծառերի սպանդ իրականացնողները ոչնչացրել էին 23 ծառ, որոնք բարդի էին եղել և դրանք այլևս պիտանի չեն աճելու համար: Հասցված վնասը կազմում էր մոտ 9 մլն դրամ: Բնակիչները, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ծառերի սպանդի հեղինակները Դավիթաշենի մանկապատանեկան լողի «Դելֆին» մարզադպրոցի տերերն են և կազմակերպիչը եղել է Ալիկ անունով մի տղամարդ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]Դատարանի կողմից դատապարտված 51-ամյա Ալեքսան Սամսոնյանն է, ով ծառերի սպանդ է իրականացրել Դավիթաշենում[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0547998001508259967841053.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր