19136 դիտում
09:37 13-11-2017
Իրանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 200-ը. կա ավելի քան 800 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրանում երեկ՝ նոյեմբերի 12-ին, տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանվել է 200-ը, կա ավելի քան 800 վիրավոր: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ երկրաշարժին հաջորդած մի քանի ժամվա ընթացքում գրանցվել է 12 հետցնցում՝ 3.6-4.7 մագնիտուդ ուժգնությամբ:
Տեղական Press TV հեռուստաալիքը նշում է, հարյուրավոր բնակիչներ զրկվել են օթևանից, իսկ փլատակների տակ կան դեռ մարդիկ:
Տեղում շարունակում են աշխատել փրկարարները:
Առավել մեծ թվով զոհեր ու ավերածություններ են գրանցվել արևմտյան Իլամ և Քերմանշախ նահանգներում, որտեղ 3-օրյա սուգ է հայտարարվել:
Երկրի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է բոլոր տուժածներին անհրաժեշտ օգնություն տրամադրել:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/11/13/1082083/]Հիշեցնենք[/url], որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.75 աստիճան և արեւելյան երկայնության 45.92 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային եւ կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13385 դիտում
23:29 13-11-2017
Իրանում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 400-ը
3154 դիտում
22:03 14-04-2016
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3-ի, հոսպիտալացվել է ավելի քան 200 մարդ
2392 դիտում
12:10 31-10-2020
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 25-ի, կա 800-ից ավելի տուժած
Այս բաժնից
649 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
556 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
664 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ