211652_close_icon
views-count13388 դիտում article-date 23:29 13-11-2017

Իրանում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 400-ը

Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 407-ի, հաղորդում է IRNA գործակալությունը։ Իրանի շտապօգնության գլխավոր կայանի տվյալներով՝ ևս 6700 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել։ Հիշեցնենք, որ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում՝ Ազգլում, կազմել է 7,3 մագնիտուդ, հիպոկենտրոնը գտնվել է 11 կմ խորության տակ։ Երկրաշարժին հետևել է 150 հետցնցում՝ 2.3 բալից մինչև 4,6 բալ։ Ցնցցումները զգացվել են նա հարան Քուվեյթում, Իրաքում և Արաբական Միացյալ Էմիրություններում։

Նմանատիպ նյութեր