4683 դիտում
10:17 14-11-2017
Լավրովի տարածաշրջանային այցի օրակարգում Արցախի հարցն է. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Առաջիկա շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկօրյա այցեր է կատարելու Բաքու և Երևան:
«168 ժամի» ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ ռուս նախարարը նոյեմբերի 19-ին կմեկնի Բաքու, իսկ 20-ին կժամանի Երևան: Մեր տեղեկությունների համաձայն՝ Լավրովի տարածաշրջանային այցի օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորման հարցն է:
Ըստ «168 ժամի» աղբյուրների՝ Լավրովի օրակարգի վերաբերյալ երկու վարկած է շրջանառվում: «Առաջինի համաձայն՝ Լավրովը փորձելու է արդյունավետ օրակարգ մշակել սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման համար, որի կենտրոնում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են, ըստ երկրորդի՝ Լավրովը ծրագիր է առաջարկելու, որն ունի մյուս համանախագահ երկրների աջակցությունը»,- տեղեկացրել է մեր աղբյուրը:
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ մոսկովյան կողմը դեմ չէ իր առավելության շեշտադրմանը բանակցություններում, որը կանի նման այցի միջոցով, սակայն ՄԽ շրջանակից դուրս քայլեր չեն եղել ու չեն լինի: Սկակովը նաև նշել է, որ ռուսական կողմն առանձին ծրագրեր չունի, ինչի մասին քանիցս նշել է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3407 դիտում
17:27 04-12-2019
Փաշինյանը հերքում է Արցախ իր այցի և Լավրովի՝ Ադրբեջան այցի միջև կապը
6725 դիտում
14:24 09-10-2020
Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Էմանուել Մակրոնի հետ. օրակարգում Արցախի ինքնորոշման հարցն է
1449 դիտում
09:28 04-11-2014
Ռեսուրսը կա. հարցն այն է, թե որո՞նք են առաջնահերթությունները. Յիգալ Էրլիխ.168 ժամ
Այս բաժնից
3199 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»