3407 դիտում
17:27 04-12-2019
Փաշինյանը հերքում է Արցախ իր այցի և Լավրովի՝ Ադրբեջան այցի միջև կապը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է այն լուրերը, թե Արցախ կատարած իր այցն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցը որևէ կերպով կապված են:
«[url=https://armenpress.am/arm/news/997660.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասաց դեկտեմբերի 4-ին կառավարության հետ ընթացող հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի հարցին:
«Ռուսաստանի ԱԳ նախարարի այցը վաղուց պլանավորված էր, և օրը հայտնի էր շատ ավելի առաջ: Իմ այցը նույնպես վաղուց էր նախատեսված, և ոչ ամենևին այդ օրը, պարզապես հիմնականում եղանակային պատճառներով անընդհատ այցը տեղի չէր ունենում: Դա որևէ կապ չուներ Լավրովի այցի հետ, Լավրովի այցն էլ չէր կարող կապ ունենալ իմ այցի հետ»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 1-ին այցելել է Արցախի Հանրապետություն և հանդիպումներ ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և պետության բարձրաստիճան ղեկավարության հետ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ Ադրբեջանում հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Նմանատիպ նյութեր
4680 դիտում
10:17 14-11-2017
Լավրովի տարածաշրջանային այցի օրակարգում Արցախի հարցն է. «168 ժամ»
1928 դիտում
17:47 25-10-2019
Լավրովի՝ Հայաստան այցի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են
Այս բաժնից
913 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
940 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
889 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը