211652_close_icon
views-count2287 դիտում article-date 15:53 14-11-2017

«ProWine China»-ն հայկական խմիչքների համար կարող է դառնալ չինական շուկա մուտք գործելու դարպասը

Հայկական ալկոհոլային խմիչքները միասնական ազգային տաղավարով ներկայացվել են «ProWine China 2017» գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա ցուցահանդեսին: Կազմակերպիչները հույս ունեն, որ մասնակցության արդյունքում հայ արտադրողները գործարար կապեր հաստատելու և իրացման նոր շուկաներ գտնելու հնարավորություններ կունենան: Թեմայի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանի հետ: -[b]Հայաստանն ինչպե՞ս է ներկայացված «Prօwine China 2017»-ին: Քանի ընկերություն է ներկայացված:[/b] -Չինաստանի Շանհայ քաղաքում նոյեմբերի 14-ին մեկնարկել է «ProWine China 2017» գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա ցուցահանդեսը: Ցանկանում եմ ընդգծել, որ այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայանում է ProWine-ում միասնական ազգային տաղավարով: Առաջիկա երեք օրերի ընթացքում հայկական 13 ընկերություններ իրենց ալկոհոլային արտադրանքը կներկայացնեն այս հեղինակավոր ցուցահանդեսի այցելուներին: [b]-Ովքե՞ր են զբաղվել նախապատրաստական աշխատանքներով, ո՞ւմ ջանքերով է կայացել ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը:[/b] -Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպչական աշխատանքները պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կատարվել են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից: Հիմնադրամների խնդրանքով, Հայաստանի ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու նպատակով ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը և ՉԺՀ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչը ցուցաբերել են անհրաժեշտ աջակցություն հայկական տաղավար այցելուներ ներգրավելու, ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության մասին տեղեկատվությունը համապատասխան գործարար շրջանակներին փոխանցելու, չինարենի թարգմանիչներ տրամադրելու և այլնի հարցում: -[b]Ինչո՞ւ ընտրվեց հենց այս ցուցահանդեսը, մասնակիցների ի՞նչ շրջանակ է այն ապահովում:[/b] -«ProWine China»-ն չինական շուկայում գործող գինիների և ալկոհոլային խմիչքների առաջատար միջազգային ցուցահանդեսն է: Այն շատ արդյունավետ հարթակ է միջազգային արտադրողների և տեղական մատակարարների համար՝ հնարավորություններ ընձեռելով վերջիններիս ներկայացնելու իրենց արտադրանքը, ծանոթանալու չինական շուկային և հաստատելու գործարար կապեր: Նշեմ, որ նախորդ տարի այս ցուցահանդեսին մասնակցել են շուրջ 650 արտադրող 37 երկրներից: Իսկ այցելուների թիվը՝ բաղկացած ալկոհոլային խմիչքներ ներկրողներից, մատակարարներից, վաճառքով զբաղվողներից գերազանցել է 12000-ը: [b]-Հայկական ալկոհոլային խմիչքների համար ի՞նչ հնարավորություններ կստեղծի այս ցուցահանդեսին մասնակցությունը:[/b] -«ProWine China»-ն հայկական ալկոհոլային խմիչքների համար կարող է դառնալ չինական շուկա մուտք գործելու դարպասը: Այս և նմանատիպ այլ ցուցահանդեսներին Հայաստանի շարունակական մասնակցությունը կբարձրացնի չինական շուկայում հայկական գինու, կոնյակի և այլ ալկոհոլային խմիչքների ճանաչելիությունը՝ այդպիսով խթանելով հայկական ալկոհոլային արտադրանքի առաջխաղացումը չինական՝ աշխարհում ամենաարագ տեմպերով զարգացող շուկայում: Վստահ եմ, որ մեր հայկական արտադրանքն այստեղ իրացվելու լուրջ ներուժ ունի: [url=http://www.lragir.am/index/arm/0/economy/view/164711]Lragir.am[/url]

Նմանատիպ նյութեր