211652_close_icon
views-count8573 դիտում article-date 20:07 14-11-2017

Իրանում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 530-ի

Իրանում նոյեմբերի 12-ի երեկոյան տեղի ունեցած 7,3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից զոհվածների թիվը գնալով ավելանում է. ներկա պահին այն կազմում է 530 մարդ, հաղորդում է IRNA գործակալությունը։ Տուժածների թիվը 7460 է։ Իրանի նախագահ Հասան Ռուհանին, երկրի Ներքին գործերի և առողջապահության նախարարներն անձամբ մեկնել են աղետի վայր և ծանոթացել իրավիճակին։ «Իրանի կառավարությունը, ժողովուրդը և զինված ուժերը բոլոր ջանքերի գործադրմամբ կլինեն երկրաշարժից տուժածների կողքին»,-մեջբերում է գործակալությունը նախագահի խոսքը։ Հիշեցնենք, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 21։48-ին։ Էպիկենտրոնը եղել է Ազգլե քաղաքը, հիպոկենտրոնը գտնվել է 11 կմ խորության տակ։ Երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Հայաստանի հարավում։

Նմանատիպ նյութեր