211652_close_icon
views-count7766 դիտում article-date 23:09 23-11-2017

Կայացել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Նոյեմբերի 23-ին Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ: Ընդգծելով իրադարձության կարևորությունը՝ որպես հայ ժողովրդի ազգային զարթոնքի մեկնակետ, ԱԺ նախագահը նշել է, որ հանդիսավոր միջոցառումները պետք է համընդգրկուն կերպով տոնական տրամադրություն ապահովեն Արցախի ողջ տարածքում, իսկ կոնկրետ ոլորտային ծրագրերի իրականացման միջոցով վերաիմաստավորվի շարժման 30-ամյա ճանապարհը: Այնուհետև հանձնաժողովի անդամները, որոնց թվում ընդգրկված են Ղարաբաղյան շարժման ակտիվիստներ, պետական կառավարման ոլորտների և շրջանների վարչակազմերի պատասխանատուներ, հանդես են եկել տոնական միջոցառումների կազմակերպման վերաբերյալ առաջարկներով: Ամփոփելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը համապատասխան հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին՝ մեկշաբաթյա ժամկետում տոնական միջոցառումների ծրագրերի առաջարկներ ներկայացնելու, իսկ շրջվարչակազմերի ղեկավարներներին՝ շրջանային հանձնաժողովներ ձևավորելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր