67545 դիտում
21:07 16-11-2017
Մահվան ելքով վրաերթ Գյումրիում. 26-ամյա վարորդը մարդատար Газель-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին, վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աjsօր՝ նոյեմբերի 16-ին, մահվա ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Ղազարյանը իր վարած մարդատար Газель մակնիշի 0866 Լ համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրի քաղաքի Այգաբաց թաղամասի բնակիչ, 38-ամյա Արտակ Ալեքսանյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Գևորգ Թորոյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ քննչական բաժնում հարոցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։
Վրաերթի վայրում հայտնաբերվել է նաև ձեռնափայտ, որը, ըստ տեղեկությունների, վրաերթի ենթարկվածին էր պատկանում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Газель-ը սպասարկում է թիվ 22 երթուղին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+