103214 դիտում
10:15 12-05-2019
Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում. Վանաձորում 35-ամյա վարորդը Երևան-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 35-ամյա Վարուժան Սարիբեկյանը իր վարած մարդատար ГАЗель մակնիշի 2032 Լ համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Վանաձոր քաղաքի բնակիչ, 76-ամյա Վրեժ Խարատրյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, փորձել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, որից հետո վարորդն ահազանգել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ժամանել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ГАЗель-ը սպասարկում է Երևան-Վանաձոր երթուղին:
Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրուցում ասում էին. «Բազմաթիվ անգամ խնդրանքով դիմել ենք պատկան կառույցներին, որպեսզի նշված հատվածում արագաչափ տեղադրեն, որ նման դեպքեր տեղի չունենան, քանի որ կան որոշ կասկադյորական ձևով ավտմեքենաներ վարողներ, որոնց համար մարդու կյանքը ոչինչ է: Իսկ եթե արագաչափ լինի, էդ վայ վարորդները կզգան, որ պետությունը կպնում է իրենց ջեբին, էդ ժանանակ նման ձևի չեն վարի ավտոմեքենա: Բայց ում է պետք, երբ բազմաթիվ անգամ դիմել ենք ու ոչ մի դրական պատասխան չենք ստացել: Գոնե այս դեպքից հետո պատասխանատուները լուծեն այդ խնդիրը»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+