«Տաշիր Գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանը դարձավ «Արարատի» նախագահ
Մոսկվայի «Արարատը» պաշտոնապես հայտարարեց ակումբի ղեկավարության և մարզչական շտաբի փոփոխության մասին:
Ակումբի նոր նախագահ է ընտրվել «Տաշիր Գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանը: Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 4,5 մլրդ դոլար. աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում դա 564-րդ տեղն է, և 32-րդը՝ Ռուսաստանում, հայտնում է Sports.ru-ն:
Ակումբի փոխնախագահ է դարձել Պողոս Գալստյանը, մարզական տնօրեն՝ Արտեմ Խաչատուրյանը:
Մարզչական շտաբի ղեկավար է նշանակվել Իգոր Զվեզդինը:
«Արարատը» հիմնադրվել էր 2017 թվականին՝ Արամ Գաբրելյանի կողմից: