211652_close_icon
views-count8343 դիտում article-date 10:47 24-01-2018

Աշոտ Մանուկյանը կաշխատի «Տաշիր Գրուպի» «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երբ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարական տվեց, բոլորը զարմացան: Մեր երկրում ոչ ոք պաշտոնից ինքնակամ չի հրաժարվում: Տասը տարին մեկ նման դեպք լինում է կամ չի լինում: Պարզվում է, որ Աշոտ Մանուկյանին նոր աշխատանք են առաջարկել: Առաջիկա օրերին նա կղեկավարի «Տաշիր Գրուպի» «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը: Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի 24–ի կառավարության նիստում որոշվեց «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ–ի հավատարմագրային կառավարմանը: Ի դեպ՝ կառավարության անունից «Տաշիր Կապիտալի» հետ այդ պայմանագիրը կնքել է հենց Աշոտ Մանուկյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր