211652_close_icon
views-count19750 դիտում article-date 23:55 17-11-2017

Ժոզե Մոուրինյո. Իբրահիմովիչն ու Պոգբան պատրաստ են խաղալ «Նյուքասլի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ թիմի վնասվածք ստացած խաղացողները շարք են վերադարձել: «Իբրահիմովիչը, Պոգբան և Ռոխոն ընդգրկվել են կազմում՝ «Նյուքասլի» հետ խաղում: Պոլը ապաքինվել է: Կարծում եմ, դուք հասցրել եք նկատել «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերությունը նրա հետ և առանց նրա: Նախորդ մրցաշրջանում Զլաթանը գործնականում խաղում էր ամեն հանդիպմանը, քանի դեռ առողջ էր: Այս մրցաշրջանում մենք սովորել ենք գործել առանց նրա, սակայն նա «ՄՅՈւ»-ի համար շատ կարևոր ֆուտբոլիստ է: Մենք շատ ուրախ ենք, որ նա վերադառնում է: Ռոխոն վնասվածքից ու վիրահատությունից հետո հսկայական աշխատանք է կատարել, որպեսզի վերականգնվի: Նա խաղում էր երկրորդ թիմում, այնպես որ պատրաստ է խաղալ «Նյուքասլի» հետ: ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Նյուքասլ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին:

Նմանատիպ նյութեր