211652_close_icon

Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնությունում կիսում է 2-5-րդ տեղերը

views-count1894 դիտում article-date 20:58 25-03-2025
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնությունում կիսում է 2-5-րդ տեղերը:

9 խաղափուլից հետո գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն ունի 7 միավոր և կիսում է 2-5-րդ հորիզոնականները:

10-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը խաղում է գերմանացի գրոսմայստեր Մաթիաս Բլյուբաումի հետ, ով 7.5 միավորով առաջատարն է։

Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են նաև գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանն, ովքեր ունեն 6.5 միավոր:10-րդ խաղափուլը կմեկնարկի մարտի 25-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին: 

Նմանատիպ նյութեր