18361 դիտում
09:47 18-11-2017
Տարոն Մարգարյանը պարգևատրել է Տարոն Մարգարյանին և նրա տեղակալներին 1 ամսվա աշխատավարձի չափով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգևատրել: Նա ստորագրել է համապատասխան կարգադրություն, որտեղ միաժամանակ պարգևատրել է նաև իր տեղակալներին:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետն ու իր տեղակալները պարգևատրվելու են մեկ ամսվա աշխատավարձի չափով: Մարգարյանի մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 575 հազար դրամ, նրա առաջին տեղակալինը՝ 478 հազար, իսկ մյուս երեք տեղակալներինը՝ 443 հազարական դրամ:
Ու սա այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանի ու նրա տեղակալների աստղաբաշխական ունեցվածքների ու բիզնեսների մասին Հայաստանում լեգենդներ են շրջանառվում: Բավական է թերթել նրանց հայտարարագրերը, և ամեն ինչ պարզ կդառնա միանգամից: Ի վերջո, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մի զգալի մասը դոլարային միլիոնատերեր են, որոնց ընտանիքի մեկ օրվա ծախսը մի քանի անգամ գերազանցում է իրենց աշխատավարձը: Մյուս կողմից՝ պարգևատրումների կարգադրությունները կամ հրամանները հենց նույն այդ պաշտոնյաներն են ստորագրում: Ուստի դժվար է պատկերացնել, թե ինչով են մտածում այն պաշտոնյաները, որոնք երբևէ աշխատավարձով չեն ապրել, բայց չեն խորշում այն մտքից, որ իրենց և տեղակալների անունները ևս լինեն պարգևատրվողների ցուցակում՝ գլխավորելով այն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1754 դիտում
09:33 04-06-2022
Դատավորները աշխատավարձի 50 և 80 տոկոսի չափով հավելավճար կստանան. «Ժողովուրդ»
1339 դիտում
09:19 27-09-2023
Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան․ «Ժողովուրդ»
10285 դիտում
15:02 30-12-2016
Միջին աշխատավարձի չափով «Բարսելոնան» Պրիմերայի առաջատարն է
Այս բաժնից
3184 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2203 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1075 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»