211652_close_icon
views-count13984 դիտում article-date 10:06 18-11-2017

Շատ փորձագետներ կարծում էին, որ Հայաստանը պարտություն է կրել. ես ձեզ հակառակն եմ ասում. Կայծ Մինասյան. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Եթե Վիեննայում տեղի ունենալիք նախարարական հերթական հանդիպմանը, որը նախատեսվում է այս տարվա դեկտեմբեր ամսին, գործընթացը կոնկրետ առաջընթացի հասնի, ապա 2018 թ. սպասվում է երկու նախագահի՝ Սարգսյանի և Ալիևի միջև նոր հանդիպում: Բայց եթե դրանից առաջ որևէ առաջընթաց չլինի, մենք ակնկալում ենք ուժեղ սադրանքներ Բաքվի կողմից, քանի որ Ադրբեջանը համոզված կլինի, որ Մինսկի խումբը խաբել է իրեն: Հայկական ուժերը շատ զգույշ պետք է լինեն»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին: Ըստ նրա՝ նախագահական վերջին հանդիպման ժամանակ նախագահները չէին խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին: Եվ քանի որ Ժնևից հետո վերսկսեցին բանակցությունները, նրանք անուղղակի խոսում են այն մասին, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Ադրբեջանը մնա դիվանագիտական գործընթացի մեջ: «Հայաստանում շատ փորձագետներ կարծում էին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանները լքված են, և Հայաստանը պարտություն է կրել: Ես ձեզ հակառակն եմ ասում»,- ասել է Մինասյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր