28534 դիտում
15:01 22-07-2020
Կարծում ենք՝ դրսի «ծիրանակռվով» ներսի սահման ենք պահելու, բայց պատմությունը հակառակն է հուշում․ Վլադիմիր Գասպարյան
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին ու Ռուսաստանում հայկական ծիրանի հետ կապված միջադեպերին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հետևում էի մեր «հզոր ծիրանային պատերազմներին» ու «ջախջախիչ հաղթանակներին» ու մտածում՝ երևի թե 1920 թիվը ծիրանը պակաս տարի է եղել, որ առանց մի կրակոցի թուրքին հանձնեցինք Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը, հետո նույն թուրքի պահանջով կնքեցինք Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, վերջում էլ մի բուռ Հայաստանը տվեցինք բոլշևիկին, որ գոնե վերջին մի քանի հազար հայը փրկվեն:
Պարզվում է՝ ծիրա՜ն չենք ունեցել, ծիրա՜ն...
Թե չէ ինչե՜ր կանեինք...
Հիմա ծիրանացել ենք, տղե՛րք, շա՜տ ենք ծիրանացել...
Ու կարծում ենք՝ դրսի «ծիրանակռվով» ներսի սահման ենք պահելու:
Բայց պատմությունը լրիվ հակառակն է հուշում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1941 դիտում
11:29 10-04-2021
Հայը ապրում է նոր Մարաղա, որը հաղթահարելու համար պետք է մերժել ոչ միայն դրսի, այլև ներսի թշնամուն. Հասրաթյան
61393 դիտում
12:13 02-01-2017
Աշտարակցիների մի մասը կարծում է, որ քաղաքապետին կարելի է ներել, մի մասն էլ հակառակն է պնդում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ