119014 դիտում
11:44 18-11-2017
Արտակարգ դեպք Երևանում. մայրը դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ 27-ամյա որդին BMW-ով փորձել է իրեն ու աղջկան վրաերթի ենթարկելով՝ սպանել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Մարգարյան փողոցի բնակիչ, 48-ամյա Նելլի Հալաջյանի դիմումի փաստով:
Վերջինս Ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ նոյեմբերի 16-ին ժամը 15:30-ի սահմաններում Մարգարյան փողոցի բնակիչ, 27-ամյա Նորայր Թադևոսյանը Մարգարյան փողոցում իր վարած BMW մակնիշի 96 NT 006 համարանիշի ավտոմեքենայով փորձել է իրեն և մորը վրաերթի ենթարկելու միջոցով սպանել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանությունը որոնում է Ն. Թադևոսյանին և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Ն. Հալաջյանի տղան է, որին մայրն ու քույրը մեղադրում են իրենց նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: