Վլադիվոստոկում ձյան առատ տեղումների պատճառով մի քանի ժամում ավելի քան 350 ավտովթար է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Վլադիվոստոկում ձյան տեղումների պատճառով մեկ օրում առնվազն 350 ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Տեղի Ճանապարհային Ոստիկանությունը հորդորել է վարորդներին չօգտվել անձնական տրանսպորտից, հատկապես բեռնատար ավտոմեքենաներից:
Քաղաքի փողոցներից մեկում մերկասառույցի պատճառով միմյանց է բախվել 40 ավտոմեքենա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցած տասնյակ ավտովթարների հետևանքով, զոհեր և տուժածներ չկան:
Վլադիվոստոկում մի քանի կիկլոմետրանոց խցանումներ են առաջացել: Ավտոկայաններում բազմաթիվ ուղերթներ են չեղարկվել: