Մոսկվայում տեղացած առատ ձյան պատճառով 350-ից ավելի ծառ է կոտրվել
Մոսկվայում տեղացած առատ ձյան պատճառով մոտ 370 ծառ է կոտրվել։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետի՝ բարեկարգման հարցերով տեղակալ Պյոտր Բիրյուկովը, հաղորդում է Ria Novosti-ն։
Քաղաքացիներին SMS հաղոդագրություններ են ուղարկվում՝ նախազգուշացնելով կոտրվող ծառերի վտանգի մասին։
Այսօր Մոսկվայի մարզում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում։ Եղանակային վատ պայմանների հետևանքով 1 մարդ մահացել է, մի քանիսը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Մոսկվայի օդանավակայաններում մի քանի տասնյակ չվերթներ են հետաձգվել և չեղարկվել։