61540 դիտում
15:08 20-11-2017
ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի, ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանի ներկայությամբ լեգենդի անունը կրող դպրոցի սաները չտուգանեցին օրինախախտ վարորդներին ու հետիոտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, ՀՀ ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը հերթական անգամ այցելեցին Դավիթաշեն վարչական շրջանի լեգենդի՝ Աշոտ Նավասարդյանի անունը կրող դպրոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ու երեխաների համար արդեն սիրելի հյուրեր դարձած ՃՈ պետն ու տեղակալը դատարկաձեռն չէին եկել:
Նրանք դպրոցին նվիրեցին ճանապարհայինն երթևեկության կանոնների պահպանման ուղեցույց, թե ինչպես պետք է վարորդը, հետիոտնը պահպանեն ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:
Դասարաններից մեկում հյուրերը երեխաների հետ անցկացրեցին բաց դաս, որի թեման այս անգամ վերաբերվում էր հետիոտներին, թե ինչպես պետք է հետիոտները պահպանեն անվտանգության կանոնները՝ առաջին հերթին չվտանգելով իրենց կյանքը:
Բաց դասից հետո երեխաները կրեցին ոստիկանի ծառայողական ժիլետներ, և իրենց հետ վերցնելով սուլիչներ և ուղեցույցներ նախ Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում վարորդներին փոխանցեցին ուղեցույցները, իսկ օրինախախտ հետիոտներին գրագետ ու բանիմաց ձևի բացատրեցին, թե ինչպես պետք է հետիոտնը փողոցում երթևեկի:
Մի քանի օրինախախտ հետիոտներ ու վարորդներ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ճանապարհային ոստիկանների, դպրոցի և երեխաների այսօրվա կատարած ուսուցողական աշխատանքը մեզ դաս կլինի, որպեսզի անշեղորեն պահպանենք ճանապարհային երթևեկության պահպանման կանոնները:
Մենք՝ ավագ սերունդը, պետք է երեխաներին սովորեցնի, բայց հիմա մեզ դեպքի վայրում խախտում անելիս բռնելով՝ սովորեցում են երեխաները: Շնորհակալ ենք, որ այս անգամ չտուգանվեցինք»,-կատակում էին նրանք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նմանատիպ միջոցառումները թե՛ մայրաքաղաքում, և թե՛ մարզերում շարունակական են լինելու, քանի որ դրա կարգադրությունը տվել է ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 249+
249+