211652_close_icon
views-count60838 դիտում article-date 15:09 13-09-2017

Դավիթաշենում՝ լեգենդի անունը կրող դպրոցի բակում, երեխաներն անձամբ զգացին անվտանգության ամրագոտու պրակտիկ նշանակությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի և ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի գլխավորությամբ Ճանապարհային Ոստիկանությունը Դավիթաշենի վարչական շրջանում լեգենդի՝ Աշոտ Նավասարդյանի անունը կրող թիվ 196 դպրոցում անցկացրեցին անվտանգության ամրագոտու ստենդի փորձարկման միջոցառում, որի ընթացքում դպրոցի երեխաները «իրենց մաշկի վրա զգացին» անվտանգության ամրագոտու պրակտիկ նշանակությունը ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում։ Մինչ այդ, ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի ավագ տեսուչ Խաչիկ Սամվելյանը դպրոցի տնօրինության հետ երեխաներին ներկայացրեց ամրագոտուց օգտվելու կանոնները։ Երեխաները մի քանի անգամ ամրակապված վարեցին դպրոցի բակում տեղադրված հատուկ սարքը՝ երբեմն իրար հերթ չտալով։ Կային նաև չարաճճի երեխաներ, ովքեր ոստիկաններին «ֆռռացնում էին»՝ ասելով, թե իրենք անվտանգության ամրագոտու ստենդի փորձարկում չեն արել։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 433+
433+

Նմանատիպ նյութեր