211652_close_icon
views-count2623 դիտում article-date 20:15 20-11-2017

Էրդողանի գլխավոր խորհրդականը կոչ է արել վերանայել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հարցը

Էրդողանի գլխավոր խորհրդականը կոչ է արել Անկարային վերանայել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցելու հարցը, հաղորդում է Ria Novosti-ն։ Ըստ Թոփչուի՝ հյուսիսատլանտյան դաշինքը թշնամական քաղաքականություն է որդեգրել Թուրքիայի նկատմամբ։ Նա նշել է, թե Թուրքիան ճնշման է ենթարկվում այն կողմից, որտեղից չպետք է դա սպասվեր։ Ավելի վաղ Էրդողանը քննադատությամբ էր հանդես եկել՝ ասելով, որ նոյեմբերի 8-17-ը Նորվեգիայում անցկացված ՆԱՏՕ-ի Trident Javelin ուսումնավարժանքների ժամանակ տեղադրվել է ստենդ, որի վրա փակցված են եղել «թշնամիների» պատկերները, այդ թվում՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի և իր՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։

Նմանատիպ նյութեր