4289 դիտում
10:29 21-11-2017
Համաձայնագրի ստորագրումն ու եզրափակիչ հռչակագիրը. 2 կարևոր հանգամանք Հայաստանի համար. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կկայանա Եվրոպական միության Արևելյան գործընկերություն ծրագրի 5-րդ գագաթաժողովը, որը գործընկերներին խոստանում է բոլորովին այլ որակ, քանի որ 2015թ. մայիսին Ռիգայում կայացած գագաթաժողովից և 2016թ. նախարարական հանդիպումից հետո Եվրահանձնաժողովը ծրագրի համար նոր նպատակներ ու առաջնահերթություններ է սահմանել, որոնցում մեկնարկային կետ է սահմանվել 2020 թվականը. «2020 թվականը՝ 20 առանցքային արդյունքները»:
«Արևելյան գործընկերությունը թևակոխում է մի փուլ, որում մեր բոլոր գործընկերների հետ, առանց բացառության, մենք ունենք կոնկրետ օրակարգ, որը բաղկացած է կոնկրետ միջոցներից ու ծրագրերից, որոնք քաղաքացիների օգտին են: Ուստի մեր միջև գործընկերային հարաբերություններն այլևս առանցքային գործոն չեն: Առաջին պլանում են այն կոնկրետ արդյունքները, որոնց մենք կարող ենք հասնել, լինի դա առևտրի, շարժունակության կամ այլ ոլորտներում»,- վերջերս նշել էր ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Եվրահանձնաժողովում որոշել են, որ քաղաքացիների համար տեսանելի արդյունքների հասնելու նպատակով անհրաժեշտ է նպատակաուղղված մոտեցում, հիմնված այն պարտավորությունների վրա, որոնք ստանձնել են Եվրամիությունն ու Արևելյան գործընկերությունը: Այս ամենում Հայաստանի համար կարևորը երկու հանգամանք է` Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որի ժամկետները դեռ անորոշ են, սակայն կողմերը չեն բացառում, որ համաձայնագիրը ստորագրվի Բրյուսելյան գագաթաժողովի շրջանակում, և «Արևելյան գործընկերության» եզրափակիչ հռչակագիրը, որոնց շուրջ «168 ժամի» թղթակիցը զրուցել է փորձագետների հետ:
Մեր թղթակցի հետ զրույցում ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովն անդրադառնալով հարցին, թե ստորագրվելիք համաձայնագիրն ինչպե՞ս կանդրադառնա Երևան-Մոսկվա հարաբերությունների վրա, պատասխանել է, որ ամեն բան վաղուց պարզ է` Ռուսաստանն ու Եվրասիական տնտեսական միությունն այս համաձայնագիրը մարտահրավեր չեն դիտարկում, ինչպես 2013թ., երբ Հայաստանը պատրաստվում էր Եվրամիության հետ բոլորովին այլ որակի համաձայնագիր` Ասոցացման համաձայնագիր ստորագրել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1842 դիտում
13:31 02-04-2019
ԵՄ-Ադրբեջան համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումն այս տարի քիչ հավանական է
1640 դիտում
11:24 13-11-2014
Բանկային քարտ գողացողը հաշվի չէր առել մի կարևոր հանգամանք՝ բանկոմատներն ունեն տեսագրող սարք. տեսանյութ
2716 դիտում
10:37 15-06-2017
Համանախագահների այցի շրջանակներում երկու կարևոր հանգամանք աչքի ընկավ. «Փաստ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը