2722 դիտում
10:37 15-06-2017
Համանախագահների այցի շրջանակներում երկու կարևոր հանգամանք աչքի ընկավ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Եվ այսպես, համանախագահները ժամանեցին Երևան ու Ստեփանակերտ: Հունիսի 19–ին նրանք կլինեն Բաքվում: Արդյոք սա հերթական այց էր, թե դրանից հետո որևէ բան կփոխվի, պարզ կդառնա առաջիկայում: Համենայնդեպս, երևանյան այցի շրջանակներում երկու կարևոր հանգմանք աչքի ընկավ:
Նախ, համանախագահները բացի ՀՀ նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպելուց հանդիպեցին նաև պաշտպանության նախարարի հետ: Տարածաշրջան նրանց վերջին այցերի ընթացքում ՊՆ հետ հանդիպումներ չեն եղել: Հնարավոր է, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը պայմանավորված է եղել վերջին շրջանում շփման գծում տիրող լարվածությամբ, հայկական կողմի պատժիչ գործողություններով: Իսկ միգուցե առաջիկայում լարվածության հնարավոր նոր ուժգնացմամբ:
Իսկ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ հայկական կողմը հստակ ձևով բարձրացրեց զինադադարի խախատումներ թույլ տվող կողմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Ընդ որում, այդ մասին Էդ. Նալբանդյանը հայտարարեց ոչ միայն համանախագահների, այլև երկու օր առաջ Էստոնիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1640 դիտում
11:24 13-11-2014
Բանկային քարտ գողացողը հաշվի չէր առել մի կարևոր հանգամանք՝ բանկոմատներն ունեն տեսագրող սարք. տեսանյութ
4289 դիտում
10:29 21-11-2017
Համաձայնագրի ստորագրումն ու եզրափակիչ հռչակագիրը. 2 կարևոր հանգամանք Հայաստանի համար. «168 ժամ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը