211652_close_icon
views-count21552 դիտում article-date 11:45 21-11-2017

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. Էջմիածնի շենքերից մեկի կոյուղաջրերը լցվում են 1-ին և 2-րդ հարկի բնակարաններ. համապատասխան կառույցները չեն արձագանքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 3 օր է՝ արտակարգ իրավիճակ է տիրում Արմավիրի մարզում: Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի 16 շենքի 1-ին և 2-րդ հարկի մի քանի բնակարաններ օր ու գիշեր լցվում է կոյուղաջրերով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակարաններից մեկի միայնակ կին բնակիչ, 44-ամյա Կարինե Մանավազյանը ասաց. «Արդեն չգիտեմ՝ ում դիմեմ, որ խնդիրը վերացնեն: Ամբողջ օրը ես կեղտաջուր եմ մաքրում: Խողովակները խցանվել են, որի հետևանքով թե՛ ես եմ նման արտակարգ իրավիճակում հայտնվել, թե՛ ներքևի հարևանը: Խցանման հետևանքով կոյուղաջրերը ամբողջովին տուն են լցվում, տհաճ հոտ է գալիս, վարակիչ հիվանդությունների վտանգ կա: Որտեղ դիմում եմ՝ ուղարկում են մեկ այլ տեղ, այդպես էլ ոչ մեկ մատը մատին չի տալիս: Կեղտաջրերը անգամ շենքի մուտք են լցվում, ամբողջովին քայքայվել են նոր վերանորոգված պատերը: Ուրեմն, որ տանը տղամարդ չկա, պետք է նման անտարբերության մատնվի իմ բնակարանը: Խնդրում եմ վերջապես ամբողջ շենքի բնակիչների անունից մեկը իր ձեռքը վերցնի այս խնդրի լուծումը, այլապես չգիտեմ՝ էլ ինչ անեմ: Այդքան վճարումներ ենք անում պետությանը, մի թե այս խնդրի լուծումը այդքան բարդ է, որ չեն հաճախում մեր շենք: Շենքի մյուս բնակիչներն էլ ասում էին, որ ստիպված չեն օգտվում զուգարանից կամ ջրի հետ կապված այլ բաներից, որ այդ ամենը չլցվի ներքևի բնակարաններ»: Լուսնկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր