211652_close_icon
views-count76715 դիտում article-date 14:17 25-11-2019

Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. կոյուղաջրերը լցվում են մի քանի շենքերի բակեր. բնակիչների պնդմամբ՝ Մասիս քաղաքում հասունանում է համաճարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, առավոտվանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Մասիս քաղաքի բնակիչներից, ովքեր ուզում են վերջապես Արարատի մարզպետարանը, Մասիսի քաղաքապետարանը և մյուս պատկան մարմինները քաղաքի 3-րդ թաղամասի մի քանի շենքերի բնակիչներին փրկեն գարշահոտությունից և հակասանիտարական վիճակից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 10, 12, 9 և մի քանի այլ շենքերում, ըստ բնակիչների հայտարարության, 1-2 ամսից ավելի է՝ կոյուղաջրերը դուրս են լցվում փողոց և ողջ տարածքում տիրում է հակասանիտարական վիճակ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ դիմել են Մասիսի քաղաքապետարան, սակայն այնտեղից մի «դարակազմիկ» պատասխան են տվել, թե խնդիրը պետք է լուծի կոմունալ ծառայությունը: Այդ դեպքում հարց է ծագում՝ մի՞ թե կոմունալ ծառայությունը քաղաքապետարանին չի պատկանում: Բնակիչները խնդրում են, որպեսզի գործին միջամտի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որ գոնե սայլը տեղից շարժվի: «Ամառը մեռնում ենք ճենջից ու գարշահոտից, ձմեռն էլ կեղտաջրերի սահադաշտի ենք ականատես լինում: Երբ է խնդիրը լուծվելու, երևի դրա պատասխանը միայն կտան Արարատի մարզպետ Գ. Սարգսյանն ու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, իսկ այդ խնդիրը ավեի շուտ կլուծվեր, եթե պատասխանատուները գոնե մեկ անգամ լայաղ անեին 3-րդ թաղամասում շրջեին»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր