211652_close_icon
views-count3468 դիտում article-date 19:46 21-11-2017

Գ. Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Հռոմում մասնակցել է «Ժամանակակից անհատների հոգևոր-իրավական պահվածքի մարտահրավերները և դրանց հաղթահարման հրամայականները» գիտաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հռոմում անցկացվող «Ժամանակակից անհատների հոգևոր-իրավական պահվածքի մարտահրավերները և դրանց հաղթահարման հրամայականները» թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Իտալիա էր այցելել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Գիտաժողովը կազմակերպվել էր «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի և Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության իրավասության տակ գտնվող Քահանայապետական արևելյան ինստիտուտի հետ համատեղ: Նոյեմբերի 18-ին՝ երեկոյան Հռոմի Կոլոննա պալատի «Կարդինալի դահլիճում» Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի անունից պաշտոնական ընթրիք տրվեց՝ ի պատիվ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի և միջազգային գիտաժողովի մասնակիցների: Ընթրիքին ներկա էր նաև Սուրբ Աթոռի օրենսդրական տեքստերի քահանայապետական խորհրդի նախագահ (Սուրբ Աթոռի արդարադատության նախարար) կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմերիոն, որի օրհնությամբ էլ սկսվեց երեկոն: Երեկոյի ընթացքում «Կոմունիոնե է Լիբերացիոնե» կաթոլիկ հեղինակավոր շարժման կողմից հյուրերին ներկայացվեց Ֆրանցիսկոս Պապի հավանությանն արժանացած #StandTogether – A shared project for Christian minorities վեբ կայքի ստեղծման նախաձեռնությունը, որի նպատակն է աշխարհում սփռված քրիստոնյա փոքրամասնությունների մասին համապարփակ տեղեկություններ հաղորդել և անդրադառնալ նրանց հուզող հարցերին: Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունն այդ նախաձեռնության ջատագովներից է: Երեկոն եզրափակվեց հայկական դուդուկի կատարումներով: Ընթրիքին մասնակցում էին նաև Սուրբ Աթոռում հավատարմագրված դեսպաններ, Սուրբ Աթոռի Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր