211652_close_icon
views-count3853 դիտում article-date 22:04 21-11-2017

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առանցքային դեր ունի մարդու իրավունքների ամրապնդման հարցում. Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրյուս Բաշանին։ Արման Թաթոյանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված գործառույթներն ու աշխատակազմի առջև դրված խնդիրները, համագործակցության մեխանիզմները քաղաքացիական հասարակության հետ: «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առանցքային դեր ունի մարդու իրավունքների ամրապնդման հարցում, և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստակամ է սերտ համագործակցել Օմբուդսմանին աջակցելու աշխատանքներին»,- ասել է Ռիչարդ Միլսը։ Արման Թաթոյանը, արժեւորելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման կարևորությունը, հաստատել է ԱՄՆ դեսպանության հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու և ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր