211652_close_icon
views-count2098 դիտում article-date 17:51 27-09-2016

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ավարտել է մոնիթորինգային այցերը Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ 2016 թվականի սեպտեմբերի 22-25-ը Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներն այցելել են Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր: Իրականացվել են չհայտարարված այցեր նշված մարզերում տեղակայված ձերբակալման եւ նախնական կալանքի վայրեր, քրեական պատիժ իրականացնող հիմնարկներ, ինչպես նաեւ զորամիավորումներ՝ պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաեւ հարկադրական պահման վայրերում գտնվող անձանց իրավունքների իրացման հնարավորություններն ուսումնասիրելու, առկա խնդիրները վեր հանելու եւ լուծումներ առաջարկելու նպատակով: Առանձնազրույցներ են տեղի ունեցել հարկադրական պահման վայրերում գտնվող անձանց, ինչպես նաեւ զորամիավորումներում զինծառայություն իրականացնող անձանց հետ: Կատարվել են համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություններ: Այցելության ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ ՀՀ մարդու իրավուքների պաշտպանին բողոք հասցեագրած անձանց հետ: Վեր հանված առանձին խնդիրներ բարձրացվել եւ լուծում են ստացել տեղում: Առավել մանրամասն քննարկում կամ ուսումնասիրություն պահանջող հարցերը գտնվում են ամփոփման փուլում: Դրանցով սահմանված կարգով պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից: [b] ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր