Կիմ Չեն Ընը պատժել է իր բանակի 2 բարձրաստիճան սպաների
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «չհամապատասխանելու համար» պատժել է իր բանակի 2 բարձրաստիճան զինվորականների, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով հարավկորեական հատուկ ծառայություններին։
Նշվում է, որ Ընը ծրագրել էր վերջին 20 տարիների առաջին ստուգումները երկրի քաղբյուրոյի շարքերում։ Հարավկորական հետախուզությանը հայտնի է դարձել, որ փոխմարշալ Խվան Փհուն Սոն, նրա առաջին տեղակալ կիմ Վոնգ Հոնգը և բանակային այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պատժվել են, սակայն չի նշվում պատժի տեսակը։
Հարավկորեացի վերլուծաբանների կարծիքով՝ Խբանգի դիրքորոշումը նրան դարձրել էր երկրի երկրորդ մարդը՝ Կիմ Չեն Ընից հետո։