13954 դիտում
10:38 22-11-2017
«Հրազդան» ՔԿՀ պետն ու ՀՔԾ քննիչը դատապարտյալին ստիպում են հետ վերցնել ցուցմունքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 17-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկաներ, դատապարտյալներ Ալիկ Դալլաքյանը, Արթուր Սանոյանը և Ռ. Սարիբեկյանը սուտ մատնություն են կատարել, ինչի համար նրանց դեմ քրեական գործ է հարուցվել:
Եվ ահա երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել դատապարտյալներ Արթուր Սանոյանը և Ալիկ Դալլաքյանը՝ հայտարարելով, որ «Հրազդան» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանն ու ՀՔԾ քննիչ Մանանդյանը իրենց ամեն կերպ փորձում են համոզել, ճնշել, որպեսզի ետ վերցնեն «սուտ մատնություն» համարվող ցուցմունքները:
«Եթե նա մաքուր մարդ է, ինչու է ինձ նման բան ասում, քննությունը ոնց կա, թող այդպես գնա: Ես ԱԱԾ-ին նամակ եմ գրել, ես խնդրել եմ, որ այս քրեական գործը ՀՔԾ-ից վերցնեն և այլ տեղ քննեն, ինչու են քննիչները ինձ այս ճանապարհով վախեցնում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Ալիկ Դալլաքյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
75453 դիտում
15:55 13-09-2019
Պիպոն ստիպում էր ասել՝ «զակազչիկը» Արտյոմ Կանևսկոյն է. հրապարակվեց առևանգման գործով տուժողի ցուցմունքը. News.am
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»