5910 դիտում
17:58 22-11-2017
Արթուր Գեւորգյան. AIBA-ի նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերին
Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) նախագահ Չինգ-Կուո Վուն, որը ղեկավարում էր այս կազմակերպությունը 2006 թվականից, նոյեմբերի 20-ին կամավոր լքեց զբաղեցրած պաշտոնը:
«Ես կայացրել եմ այս որոշումը, հանուն բռնցքամարտի հանդեպ ունեցած սիրո: Այս քայլին գնում եմ ի շահ կազմակերպության և բռնցքամարտի»,- Չինգ-Կուո Վունի հայտարարությունը մեջբերում է AIBA լրատվականը:
Ավելի վաղ AIBA-ի գործադիր կոմիտեն մի շարք մեղադրանքների, այդ թվում՝ ֆինանսների հափշտակման, հեռացրել էր Չինգ-Կուո Վուին: Նախագահի կամավոր հրաժարականի դեպքում AIBA-ն համաձայն էր հետ վերցնել նրա դեմ հարուցված դատական հայցը: 71-ամյա թայվանցին հեռացել է նաև ՄՕԿ-ի գործադիր կոմիտեից:
AIBA-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարում է կազմակերպության փոխնախագահ Ֆրանկո Ֆալյչինելլին, որը ղեկավարում է նաև բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան (EUBC): Այս որոշմանը կողմ է քվեարկել AIBA-ի գործմոկի 17 անդամներից 15-ը:
ՀԱՕԿ լրատվականը Հայաստանի բռնքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանին խնդրեց մեկնաբանել իրավիճակը: Իրադարձությունների ինչպիսի՞ զարգացումներ ակնկալել միջազգային բռնցքամարտում և ի՞նչ նշանակություն կունենա դա մեզ համար:
«Մեծ հաշվով դա մեզ համար ոչինչ չի նշանակում: Իրավիճակն արդեն որոշ ժամանակ է հասունանում էր: Հուլիսի վերջին AIBA-ի գործկոմի 13 անդամներ պահանջում էին Չինգ-Կուո Վուի հրաժարականը, առաջարկելով նրան զբաղեցնել պատվավոր նախագահի պաշտոնը: Տեղի ունեցավ այն, ինչ եղավ: Հունվարին Դուբայում կկայանա արտահերթ համաժողով, որտեղ ազգային ֆեդերացիաների ղեկավարների ներկայությամբ կքննարկվեն հետագա անելիքները: Այդ համաժողովում ընտրություններ չեն նախատեսվում»,-ասաց ՀԲՖ-ի նախագահը:
Արթուր Գևորգյանը նշեց, որ AIBA-ի նոր նախագահի անունը հայտնի կդառնա 2018 թվականի հոկտեմբերին: Եթե, իհարկե այլ որոշում չկայացվի:
«Ինչպես հայտնի է, հաջորդ տարի աշխարհի և Եվրոպայի առաջնություններ չեն անցկացվելու: Հավանական թեկնածուները ժամանակ կունենան լավ նախապատրաստվելու ընտրություններին՝ ստանալու ազգային կոնֆեդերացիաների և ֆեդերացիաների աջակցությունը:
Ամենայն հավանականությամբ թափուր պաշտոնի համար կպայքարեն Ռուսաստանը, Ղազախստանը և մի շարք այլ երկրներ: Հետագայում մեր ֆեդերացիան կկողմնորոշվի՝ ում աջակցել՝ ելնելով կոնկրետ թեկնածուներից»,- նշեց ՀԲՖ-ի նախագահը:
Նմանատիպ նյութեր
1539 դիտում
13:16 13-07-2021
Նոր հեռանկարներ հայկական բռնցքամարտի զարգացման համար. Կարեն Գիլոյանն ընդունել է AIBA-ի նախագահին
7092 դիտում
20:39 13-07-2017
Արցախի նախագահի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 19-ին՝ ժամը 11-ին
Այս բաժնից
2395 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3061 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2569 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում