7095 դիտում
20:39 13-07-2017
Արցախի նախագահի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 19-ին՝ ժամը 11-ին
Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից:
Հաշվի առնելով Հանրապետության նախագահի ընտրության համար Սահմանադրությամբ նախատեսված ժամկետները և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրությունը տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստում, որն իրավունքի ուժով կգումարվի 2017 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 11:00-ին:
Նմանատիպ նյութեր
5910 դիտում
17:58 22-11-2017
Արթուր Գեւորգյան. AIBA-ի նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերին
Այս բաժնից
1324 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է
961 դիտում
15:49 22-12-2024
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ. ԶԼՄ
910 դիտում
15:22 22-12-2024
Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պատգամավորի նկատմամբ