Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում կեսգիշերին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ցնցումները գրանցվել են Թուրքիայի հարավ-արևմուտքում, որոնց ուժգնությունը կազմել է 5 բալ:
Էպիկենտրոնը գտնվել է Ուլա քաղաքից 19 կմ հեռավորության վրա՝ 10կմ խորությամբ:
Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան: