211652_close_icon
views-count4104 դիտում article-date 22:56 23-11-2017

Կանադայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոֆ Ռիգանի հետ

Նոյեմբերի 22-ին Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը հանդիպում ունեցավ Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոֆ Ռիգանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-կանադական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպան Մարտիրոսյանի ջանքերի շնորհիվ հայ-կանադական երկկողմ հարաբերություններն ավելի են զարգանալու համագործակցության բոլոր ուղղություններով: Պարոն Ռիգանի խնդրանքով դեսպան Մարտիրոսյանը վերջինիս տեղեկացրեց երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումներին և առաջիկայում նախատեսվելիք ծրագրերին: Կողմերը մտքեր փոխանակեցին խորհրարանական ձևաչափում երկկողմ համագործակցությանն առնչվող նախագծերի վերաբերյալ` կարևորելով Հայաստանի և Կանադայի խորհրդարաններում գործող խորհրդարանական բարեկամության խմբերի միջև ակտիվ փոխգործակցության ծավալումը: Անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպությունների, հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում երկու երկրների համագործակցությանը: ՀՀ դեսպանը Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահին տեղեկացրեց 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կապակցությամբ կատարվելիք նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Հանդիպմանը քննարկվեցին նաև տարածաշրջանային և միջազգային արդի հարցեր:

Նմանատիպ նյութեր