211652_close_icon
views-count2559 դիտում article-date 15:34 15-11-2017

Կանադայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիի հետ

Նոյեմբերի 13-ին Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը հանդիպում ունեցավ Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիի հետ: Ողջունելով ՀՀ դեսպանին Տորոնտոյում` քաղաքապետը վստահություն հայտնեց, որ վերջինիս աշխատանքի արդյունքում ինչպես հայ-կանադական հարաբերություններն, այնպես էլ համագործակցությունը Տորոնտո քաղաքի հետ առավել խորը զարգացում կապրի: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Մսրտիրոսյանը նշեց, որ ջանք չի խնայելու ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, այնպես էլ երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության խորացման ուղղությամբ նոր արդյունքներ գրանցելու համար: ՀՀ դեսպանն ու Տորոնտոյի քաղաքապետը քննարկեցին իրականացման փուլում գտնվող մի քանի կարևոր նախագծերի ընթացքը, մտքեր փոխանակեցին Տորոնտոյի և Երևանի միջև ծավալվող փոխգործակցության վերաբերյալ և նախանշեցին հետագա համագործակցության ուղղությունները:

Նմանատիպ նյութեր