2467 դիտում
17:43 23-11-2017
ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել է քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման գործընթացը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հանրային հատվածի արդիականացման ծրագրի առաքելության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակում ՀՀ դատախազության հետ համագործակցությանն առնչվող խնդիրները:
Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ՀՀ դատախազության կարողությունների զարգացմանը միտված՝ ՀԲ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք վերջնարդյունքում նպաստելու են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության և մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության որակի բարձրացմանը, ինչպես նաև ռեսուրսների զգալի խնայողության հնարավորություն են ստեղծելու:
Առաքելության ղեկավար Միգարա դե Սիլվան նշել է, որ գործակցության ընդհանուր շրջանակի նկատմամբ առկա է երկկողմ փոխըմբռնման միջավայր, ինչը նպաստում է իրականացվող նախագծերի համատեքստում գործընկերության հենքի վրա փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելուն:
Հիմնական քննարկման առարկա է դարձել ՀԲ «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակում նախատեսված՝ մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման գործընթացը: ՀՀ գլխավոր դատախազը քրեական հետապնդման մարմինների աշխատանքի արդյունավետության առումով բացառիկ է համարել Հայաստանում այդ համակարգի ժամ առաջ գործարկման նշանակությունը: Սակայն անհրաժեշտ է համարել նկատի ունենալ, որ այդ համակարգի տեխնիկական բնութագիրը պետք է համապատասխանի ՀՀ ԱԺ-ում գտնվող քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին, քանի որ դրա ընդունմամբ քրեական դատավարության ընթացակարգերը ենթարկվելու են զգալի փոփոխությունների, ներդրվելու են նոր կառուցակարգեր:
Կողմերը վստահություն են հայտնել, որ ժամանակացույցին համապատասխան կապահովվի ծրագրի բնականոն իրականացումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1561 դիտում
20:04 18-02-2020
ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման խնդիրները
1491 դիտում
17:47 26-12-2019
ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են էլեկտրոնային արդարադատության ներդրման խնդիրնեը
Այս բաժնից
709 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
730 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»