1561 դիտում
20:04 18-02-2020
ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման խնդիրները
Փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը մշակելու նպատակով ՀՀ վարչապետի 2020թ. հունվարի 30-ի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են «Քրեական գործերի մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի» տեխնիկական առաջադրանքի և տեխնիկական մասնագրերի մշակման աշխատանքների կազմակերպական հարցերը, այդ փաստաթղթերի մշակման ժամանակացույցը։ Քննարկվել են համակարգի աշխատանքի տրամաբանության և ալգորիթմների հետ կապված մի շարք հիմնախնդիրներ՝ կապված դրա նպատակների, օգտատերերի և շահառուների շրջանակների, համակարգի հիմնական գործիքակազմի, ավտոմատացվող հիմնական գործընթացների, ինչպես նաև արդեն իսկ գործող այլ էլեկտրոնային համակարգերի հետ փոխգործելիության մեխանիզմների և հնարավորությունների հետ:
Նիստի ընթացքում ներկայացվել է համակարգի գործարկման համար հիմնարար նշանակություն ունեցող քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակման գործընթացը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել էլեկտրոնային նման համակարգերի գործարկման միջազգային փորձառությանը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդհանուր գծերով ներկայացրել է ծրագրի իրականացման ուղղությամբ մինչ այժմ կատարված աշխատանքները։
Նիստին մասնակցել են ՀՀ դատախազության, ՀՀ փոխվարչապետի գրասենյակի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաև ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչները։
[b]
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին [/b]
Նմանատիպ նյութեր
1491 դիտում
17:47 26-12-2019
ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են էլեկտրոնային արդարադատության ներդրման խնդիրնեը
Այս բաժնից
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
694 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
856 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան