Թուրքմենստանի նախագահը՝ BMW M3-ի ղեկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը BMW M3 սպորտային ավտոմեքենայի ղեկին է նստել և «մի քանի պտույտ արել» Ավտոմոբիլային սպորտի ազգային կենտրոն կատարած այցի ժամանակ։
Այդ մասին հաղորդում է Թուրքմենստանի պետական «Թուրքմենստանը այսօր» տեղեկատվական գործակալությունը։
Նախագահը դիտել է նոր ավտոմեքենաները, հետաքրքրվել նրանց տեխնիկական պարամետրերով, շահագործման առանձնահատկություններով ու սպասարկմամբ, ինչից հետո որոշել է անձամբ ստուգել դրանցից մեկը։
Նա ընտրել է BMW M3 մակնիշի ավտոմեքենան, որն ունի հզոր շարժիչ, ունակ է 4.3 վայրկյանի ընթացքում ձեռք բերել մինչև 100 կմ արագություն և անցնել ժամում մինչև 250 կմ տարածություն։