43617 դիտում
19:45 29-03-2024
Ավտովթար Երևանում․ «BMW X6»-ի վարորդը բախվել է կայանված «BMW»-ին և ընթացող «Nissan Sentra»-ին․ «BMW»-ն էլ բախվել է կայանված «Lexus»-ին․ «BMW X6»-ի առջևի անվահեծանը պոկվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Համլետ Ալեքսանյանը իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում բախվել է Երևանի բնակիչ 39-ամյա Կարեն Խաչատրյանի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենային, ապա ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Էդգար Խաչատրյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է Արցախի Հանրապեպության քաղաքացի 31-ամյա Արման Պետրոսյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Lexus» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով «BMW X6»-ի աջ կողմի առջևի անվահեծանը վրայից պոկվել է և այդ վիճակում «BMW X6»-ը մոտ 100 մետր առաջ է ընթացել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+